News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

«Թալիբան» շարժման կողմից փակված Կանանց հարցերով նախարարության շենքի մոտ Քաբուլում ակտիվիստ կանայք բողոքի ցույց են կազմակերպել՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների, հաղորդում է TOLOnews հեռուստաալիքը:

Իշխանությունը ստանձնած «Թալիբան» շարժումը, որը հիմնում է իրենց օրենքներն իսլամի դոգմայի հիման վրա, սահմանել է մի շարք նորամուծություններ կանանց նկատմամբ: Թալիբանի ներկայացուցիչ Զաբիխուլա Մուջախիդի խոսքով՝ կանայք այժմ չեն կարող զբաղեցնել նախարարական պաշտոններ Աֆղանստանի նոր կառավարությունում եւ կաշխատեն նախարարություններում, ոստիկանությունում ու դատական համակարգում միայն որպես օգնականներ:

«Թալիբանի» ներկայացուցիչները խոստացել են «հարգել կանանց իրավունքները» եւ չարգելել նրանց դուրս գալ փողոց առանց տղամարդու ուղակցության կամ աշխատել: Սակայն նախքան Քաբուլը գրավյալ նահանգներում բոլոր այդ արգելքներն արդեն գործում են: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գրավյալ շրջաններում կանանց թույլատրել են դուրս գալ փողոց միայն տղամարդկանց ուղեկցությամբ եւ «ծածկել իրենց», երբ հեռանում են փակ տարածքից: Նրանց նաեւ արգելել են աշխատել տան սահմաններից դուրս, իսկ աղջիկների համար սահմանափակել են կրթությունը:

Այնուհետեւ երկրում մի քանի ակցիա է տեղի ունեցել, որոնց ընթացքում կանայք իրենց դժգոհությունն են հայտնել կրթություն ստանալու եւ զբաղվածության հնարավորությունների հարցերի շուրջ եւ պահանջել են վերադարձնել իրենց իրավունքները: Այդպիսի հանրահավաքներից մեկի ժամանակ թալիբները կիրառել են արցունքաբեր գազ աֆղնացի կանանց խմբի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ