News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քվեարկության երրորդ օրն ընտրատեղամասեր գնացել է հիմնականում ընդդիմադիր ընտրազանգվածը, որը չի քվեարկել վերջին երկու օրվա ընթացքում, ինչպես նաեւ առցանց, որպեսզի նվազագույնի հասցնի հնարավոր խարդախությունները քվեաթերթիկների շուրջ: Ըստ ամենայնի՝ իշխանությունը ձգտում է երրորդ օրն ամեն գնով նվազեցնել մասնակցությունը, հաղորդում է Ռուսաստանի Կոմունիստիական կուսակցության մամուլի ծառայությունը:

Կրասնոյարսկի մարզում մասնակցությունը սպառելու հարցին ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել: Ընտրողներին որոշել են վախեցնել հայտարարություններ տարածելու միջոցով, որոնցում ասվում է, որ սեպտեմբերի 19-ին «ընտրողների հարմարության» եւ նրանց «բազմաթիվ խնդրանքներով» բոլոր ընտրատեղամասերում կհերթապահեն հարկադիր կատարողների օպերատիվ թիմերը:

«Ընտրողներն անմիջապես կստուգվեն տուգանքները, կոմունալ վճարներն ու ալիմենտները չվճարելու հետեւանքով պարտավորություններ ունենալու հարցում»,-նշված է թերթիկում:

Դժվար չէ հասկանալ, որ այդկերպ հիմնականում կհրաժարվի մասնակցությունից ընտրազանգվածի մեծ մասը, որոնք ունեն ցածր եկամուտներ, նյութական դժվարություններ:

Կրասնոդարի մարզի ընտրատեղամասերից մեկում քվեարկությանը գրանցվում էին մահացած մարդիկ: Նշվում է, որ այդ ընտրատեղամասի ընտրահանձնաժողովի ներկայացուցիչները գնացել էին մահացած մարդկանց տուն՝ քվեարկությունն ապահովելու համար:

Հաղորդվում է, որ ընտրախախտումներ են գրանցվել Կրասնոդարի, Սարատովի, Կրասնոյարսկի, Մոսկվայի եւ Բրյանսկի մարզերում. ընտրողների ցանկերում հայտնաբերվել են «մեռյալ հոգիներ», իսկ ընտրատեղամասերում ստեղծվում են խոչընդոտներ ՌԴ Կոմկուսի ներկայացուցիչների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ