News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սոցցանցերում հայտնվել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների լուսանկարներն Աֆղանստանում Բանդի Ամիր լճում, որոնք նռնականետերով զինված զբոսնում էին կարապների տեսք ունեցող նավակներով: Այդ մասին Twitter -ի իր օգտահաշվում հաղորդել է լրագրող Ջեյք Հանրահանը:

Լրագրողի տվյալներով՝ լուսանկարներն արվել են Բանդի Ամիր ազգային այգում, որը երկրում գլխավոր տեսարժան վայրերից մեկն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թալիբները թռչկոտել են բատուտների վրա եւ նստել կարուսել Քաբուլը զավթելուց հետո:

Սոցցանցերում տարածված տեսահոլովակում երեւում է՝ ինչպես են շարժման մասնակիցները թռչկոտում բատուտում, զվարճանում կարուսելների վրա, մեքենաներում եւ մարզվում մարզասրահում: Գործողությունը տեղի է ունենում, ԶԼՄ-ների տվյալներով, Քաբուլի ատրակցիոնների այգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ