News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկրում ամենավերջին ընտրատեղամասերը փակվել են կիրակի 20:00-ին Կալինինգրադի շրջանում:

Երեք օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 17-19-ը շրջանների բնակիչներն ընտրել են Պետական դումայի երկու պատգամավորներ, 40 պատգամավոր Կալինինգրադի շրջանային դումայում եւ 125 պատգամավոր շրջանային խորհուրդներում ութ մունիցիպալ ձեւավորումներում, այդ թվում՝ Կալինինգրադում:

Վաղաժամ քվեարկությանը մասնակցել է շուրջ 1,5 հազար ընտրող 26 նավերում, որոնք գտնվում էին ծովում (վաղաժամ քվեարկությունն ավարտվել է սեպտեմբերի 16-ին): Նավերում ընտրությունների արդյունքները կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո տարածաշրջանային ընտրահանձնաժողովի կողմից:

Ընտրահանձնաժողովի տվյալներով՝ Կալինինգրադի շրջանում ընտրողների թիվը կազմում է 822 հազար մարդ: Շրջանում բացվել է 561 ընտրահանձնաժողով: Դրանք բոլորը համալրվել են տեսահսկման եւ տեսագրման համակարգերով, ինչպես նաեւ գործել են սանիտարական պաշտպանության միջոցների պահպանմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ