News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող (0)։ Այսօր Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն ցամաքային զորավարժություններում է, այլ հասել է նույնիսկ Կասպից ծով։ Եվ պատահական չէ, որ Արցախի օկուպացված շատ տարածքներում ադրբեջանական դրոշների կողքին դրվել են նաև թուրքականը։

Նիկոլը (կամ նրա նման մեկը) խիստ անհրաժեշտ էր, որպեսզի ինքնուրույն գործող Հայաստանը դուրս բերվի ռեգիոնալ խաղից և Ռուսաստանին հետ մղելով՝ Թուրքիայի համար ճանապարհ բացի դեպի արևելք։ Նիկոլը բերվեց և ծրագիրը սկիզբ առավ 44 օրյա պատերազմով, իսկ Նիկոլի վերընտրվելուց հետո, այն շարունակվում է Սյունիքը սեղմելու միջոցով։

Դեպի Արևելք, Թուրքիայի ճանապարհն առաջին հերթին անցնում է Հարավային Կովկասով և ունենալու է շարունակություն, եթե ավելի մեծ պատերազմ չսկսվի։ Պատերազմ՝ որտեղ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը լինելու են ընդամենը թատերաբեմ։ Նիկոլը զրոյացրեց Հայաստանի ռեգիոնալ կարևոր դերը աշխարհաքաղաքական այս մեծ խաղում։ Իսկ խաբեության խայծը՝ կեղծ խաղաղության ու «ապաշրջափակման» հույսերն են։

Իլհամը ևս զրոյացրեց շիա Ադրջեջանի դերը՝ իր լծակները տալով սունի Թուրքիային։ Եթե նկատում եք, այս ընթացքում զուգահեռաբար սլաքներ են ուղղվում նաև Իրանի դերակատարման դեմ։ Արևմուտքն այս խաղի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակն է, սակայն ուղակիորեն չի միջամտում հիմնական դերակատարներին։

Ռուսաստանն այս խաղում դեռևս չի սրում իրավիճակը և առայժմ ձգտում է կայունացնել, հավասարակշռողի դեր խաղալ, փորձելով մեկուսացնել Ադրբեջանին ու Հայաստանին՝ Թուրքիայի ազդեցությունից։ Ինչպես նաև իր ուժային վերահսկողության տակ է պահում Սյունիքի և Արցախի տարածքները՝ փակելով Թուրքիայի հեռահար ընդլայնման ուղին։ Այսինքն այն, ինչը Նիկոլը բացել էր Թուրքիայի համար։

Փաստերը բերում են նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը այս խաղում կորցրել են իրենց ինքնուրույնությունը, իսկ Թուրքիան՝ առանց Իլհամի և Նիկոլի, կրկին անորոշ ժամանակով կարող է դուրս մղվել Հարավային Կովկասից։

Ռեջեփ+Իլհամ+Նիկոլ= Արցախի հանձնում + Սյունիքի հատում + Հայոց Ցեղասպանության ուրացում

Տարածաշրջանային քաղաքականության այս «բանաձևը» պարզ է այնքանով, որ չլիներ Նիկոլը՝ չէր լինի նաև Թուրքիայի ուղիղ մասնակցությունը Արցախի դեմ վերջին պատերազմում։ Իսկ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը երբեք չէր հաղթի և չէր օկուպացնի Արցախի տարածքների մեծ մասը։ Մինչ պատերազմի սկիզբը՝ նիկոլական թայֆան համոզում էր հայ ժողովրդին, որ Թուրքիան չի խառնվի հայ-ադրբեջանական բախումներին։ 44 օրյա պատերազմի առաջին կեսին, Նիկոլը բղավում էր, որ Թուրքիան ուղակի մասնակցություն ունի և մի բան էլ ապահովում է զինված ծայրահեղական ջիհադիստների մուտքը ռազմադաշտ։ Սակայն Արևմուտքը լուռ հետևում էր, առանց որևէ գործնական միջամտության։ Այդ օրերին էլ ունեցանք զինուժի և անձնակազմի հսկայական կորուստներ և անկանգառ նահանջ։

Ռուսաստանը՝ փորձում էր կանգնեցնել պատերազմը, ժամանակ շահել և հարցի քաղաքական լուծումը տեղափոխել իր տիրույթ։ 2020թ. հոկտեմբերի 10-ին դա ձախողվեց և հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է խախտել ռուսական միջնորդությամբ, շուրջ 9 ժամ տևած բանակցությունը և համաձայնեցված հրադադարը։ Արդյոք Նիկոլը՞, թե՞ Իլհամը կարողացան արհամարել ռուսական ջանքերը՝ խախտելով առաջին հրադադարը, որի պահանջները բոլորովին այլ էին (մեզ համար՝ առանց Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի կորստի)։

Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը։

Չմոռանանք նաև, որ միայն Թուրքիան, 2021թ. մարտի 1-ին բացահայտ քննադատեց Նիկոլի հրաժարականը պահանջող ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ այն համարելով ռազմական հեղաշրջում։

Քանի կա Նիկոլը՝ եռյակի համատեղ ջանքը գործելու է, ի հաշիվ Հայաստանի և Հայ ժողովրդի։ Սյունիքի շուրջ բանակցել ավարտել են, որը Թուրքիայից Ադրբեջան հատվելու է միջանցքով։ Հայոց Ցեղասպանության մոռացության տալու և ուրացման հարցը դրված է Նիկոլի առջև։ Կապիտուլյանտի ձեռքից ամեն ինչ են խլում։

Մի ժողովուրդ, որի ղեկավարը ճանաչված կապիտուլյանտ է, արժանի է այս իրավիճակին, որում գտնվում է։ Մենք ենք մեր ձեռքով կործանում մեր երկիրը։ Հետո թող պատմաբանները մեղքը չգցեն ուրիշ երկրների վրա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուս խաղաղապահները Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ջրով կապահովեն ավելի քան 300 ընտանիքի
Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի ավելի քան 300 ընտանիք խողովակաշարի միջոցով կապահովվի խմելու ջրով...
44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ.ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ. ՕՐ 32–ՐԴ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը...
Թաթոյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ անօրինական տեղակայումների մասին
Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի…
«Հրապարակ». Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում
Նշենք, որ, բացի այդ, ժամը մեկ են թույլատրում այդ ճանապարհով մեքենաների անցումը` մեքենաները սահմանակետում հավաքվում եւ սպասում են...
Նախարար. Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի 200 մասնակիցների համար ծրագրավորման դասընթացներ են բացվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունը․․․
Բաքվի բռնապետը հայտնվել է իր իսկ լարած ծուղակում. Վարդան Ոսկանյան
«Նահատակության գաղափարը օգտագործվելու է հենց Բաքվի բռնապետի դեմ պայքարում»…
Ամենաշատ