News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղը ժամը 10․00-ին, Հայ-ռուսական համալսարանի բացօթյա ամֆիթատրոնում ուսանողների հետ խոսելու ենք Հայաստանի անկախության ծննդականի (արտահայտությունը՝ ժամանակակից Արամ Մանուկյանի) իրավաքաղաքական բնույթի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Միայն պետականապահպանության հարցում առկա անորոշությունները, պետականության մայրամուտի իրական վտանգները պետք է առիթ հանդիսանային արժևորելու Անկախության հռչակագրում արտացոլված պետականապահպանության սկզբունքները։

Ճիշտ է՝ Անկախության հռչակագիրը նոր դարագլուխ բացեց Հայաստանի, ողջ հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ, այն դարձավ առաջին անկյունաքարը, որի վրա հետագայում պիտի վեր խոյանար Հայոց պետականության շինությունը (Տե՛ս  Պողոսյան է․ Անկախ պետականության և զարգացման գործընթացը Հայաստանում (1990-2001 թթ.): Եր․, 2013․ էջ 41),

սակայն Անկախության հռչակագրի գործողության ՓԱՍՏԱՑԻ դադարեցումը (այն իրավաբանորեն դադարեցնելու հնարավորություն չկա), մասնավորապես՝ իշխանության կողմից պատմական այս իրողություններում Հռչակագրի 11-րդ (ցեղասպանության ճանաչման մասին) կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պատմության՝ պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը»։

Տպել
Ամենաշատ