News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը


Մենք փոխադարձ առեւտրի եւ ներդրումների տեմպերի ավելացման լուրջ ներուժ ունենք, եւ Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել ներդրումային հնարավորությունները Ռուսաստանից: Այս մասին Երեւանում հայ-ռուսական գործարար համաժողովի բացման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում աճել է 17.2 տոկոսով:

«Սակայն անհրաժեշտ է աշխատել փոխադարձ առեւտրի դիվերսիֆիկացման եւ նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Դա անելու համար մենք կարող ենք եւ պետք է օգտվենք ռուսական ինստիտուցիոնալ կառույցների հնարավորություններից, ինչպիսիք են Ռուսաստանի արտահանման կենտրոնը եւ այլն: Մենք լուրջ ներուժ ունենք փոխադարձ առեւտրի եւ ներդրումների տեմպերի ավելացման համար»,- ասել է նա:

Օվերչուկը նշել է, որ այս ֆորումում Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել փոխգործակցության հնարավորությունները Ռուսաստանի հետ առեւտրի եւ ներդրումների, էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտում. «Ռուսական ընկերությունները պատրաստ են դիտարկել նոր նախագծեր, որոնք, անկասկած, ներկայացված կլինեն Հայաստանում »:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մոսկվայի տուն»․ Հայաստանում ընդլայնվում է ռուսաց լեզվի անվճար դասընթացների անցկացման աշխարհագրությունը
Նա հայտնեց, որ Հայաստանի 21 քաղաքներում երկամսյա անվճար դասընթացներ են անցկացվում, որոնց մասնակցում է 370 երեխա․․․
ՌԴ առեւտրային ներկայացուցիչ. Հայաստանի կրթական հաստատություններում ռուսալեզու գրականության պակաս կա
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեծացնել ռուսալեզու գրականության մատակարարումը Հայաստան․․․
Երեւանում մեկնարկել է ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը
Ֆորումի մասնակիցները հատուկ ուշադրություն կդարձնեն Ռուսաստանի եւ Հայաստանի բնակչության բարեկեցության բարելավման նպատակով առեւտրային եւ ներդրումային համագործակցության ակտիվացման համատեղ միջոցառումներին...
Պուտինը խոսել է տարբեր ուղղություններով Հայաստանի հետ համագործակցության մասին
Պուտինը կարեւորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական․․․
ՌԴ առեւտրային ներկայացուցիչ. Հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 12 տոկոսով
«Հայկական շուկան ավանդաբար գրավիչ է Ռուսաստանի համար...
Պապիկյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի» հնարավորությունները
Ի թիվս այլ հանդիպումների` փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան...
Ամենաշատ