News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌՕՈւ շտաբի պետ Չառլզ Բրաուն-կրտսերը մինչեւ 2035թ․ աղետ է կանխատեսում ռազմաօդային ուժերի համար, հաղորդում է Popular Mechanics-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈւ-ին կարող է գերազանցել չինական օդուժը։

Պարբերականը գրում է, որ Բրաունի կանխատեսումը կիրականանա, եթե ԱՄՆ ռազմաօդային ուժերը չկարողանան սովորել արագ արձագանքել փոփոխվող իրավիճակին:

Նշվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչի միջին տարիքը 27,37 տարի է, ռմբակոծիչի տարիքը՝ 39,19 տարի, տրանսպորտային ինքնաթիռը ՝ 25,87 տարի: «Չինական ինքնաթիռների միջին տարիքը անհայտ է, բայց, հավանաբար, երկու անգամ ավելի քիչ է»,-գրում է պարբերականը։   

Բրաունի խոսքով ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը չպետք է վախենան հին ինքնաթիռները նորերով փոխարինելուց։ «Ես կնախընտրեի ունենալ ավելի քիչ մարտունակ ուժ, քան մեծ դատարկ ուժ»,-ասել է նա։

Պարբերականը գրում է, որ Բրաունի կանխատեսումը կկատարվի այն դեպքում, եթե ԱՄՆ ՌՕՈւ-ն չկարողանա արագ արձագանքել փոփոխվող իրավիճակին։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար իմաստ ունի հրաժարվել հին A-10 Warthogs-ից, F-16 Fighting Falcons-ից, F-15C Eagles-ից եւ F-22 Raptor-ից ՝ հօգուտ նոր F-15EX Super Eagle- ի եւ Next Generation Air-ի:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ