News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Վրաստանից վարչապետի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկ է ստացել հանդիպելու։

Նոյար Նորիկյանը, մասնավորապես, գրել է․

« Փաշինյանի «Գաղտնի» առաջարկությունն ու Էրդողանի «Բացահայտումը»․ Ով ինչ խնդիր է լուծում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունը, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպել իրեն, Հայաստանի քաղաքական շրջանակներում թողեց օդում պայթող ռումբի էֆեկտ։ Իսկապես, հայտարարության բովանդակությունն ու ընտրված ժամանակը ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, առավել ևս այն համատեքստում, երբ ներկայումս Ռուսաստանի անմիջական ներգրավմամբ ինտենսիվորեն ընթանում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը։

Բնականաբար, Թուրքիայի նախագահի «բացահայտումը» չի կարող միամտության ու պարզունակության հետևանք լինել։ Ակնհայտ է, որ Էրդողանը նման բացահայտմամբ հետապնդելով իր պետության շահերը, փորձում է որակապես նոր բովանդակություն հաղորդել տարածաշրջանում իր պետության վարած քաղաքականությանը՝ ցույց տալու համար, որ իրենք որոշիչ ձայն ունեն։ Այնուամենայնիվ, շատ լուրջ ուսումնասիրման ու վերլուծությունների կարիք կա՝ հասկանալու համար, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ինչո՞ւ է ընտրվել Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու առաջարկը ներկայացնելու գաղափարը, մանավանդ որ այն կարող էր փոխանցվեր նաև Ռուսաստանի նախագահի միջոցով՝ հաշվի առնելով Պուտին-Էրդողան հարաբերությունների բնույթը։

Գուցե Փաշինյանը փորձում է ցույց տալ, այդ թվում և Թուրքիային, որ ինքնուրույն խաղացող է և վարում է ինքնաբավ ու անկախ արտաքին քաղաքականություն, մյուս կողմից, հաշվի առնելով պատմական այս ժամանակահատվածը, գրեթե բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանն առանց Ռուսաստանի իմացության ձեռնարկեր այսպիսի գործընթաց, առավել ևս Վրաստանի վարչապետի միջոցով՝ նկատի ունենալով մի կողմից Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների ներկայիս վիճակը, մյուս կողմից՝ Վրաստանի քաղաքական իսթեբլիշմենթի նկատմամբ Արևմուտքի ունեցած ազդեցության հանգամանքը։

Հայ-թուրքական հարաբերությունների բնույթը ու լուծման հեռանկարներն այնպիսի լոկալ հարցեր չեն, որ այդ գործընթացը տեղի ունենա գերկոնֆիդենցիալ մակարդակում և Ռուսաստանից և Արևմուտքից գաղտնի։ Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները, մասնավորապես՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոմիությունը, առնվազն իրազեկված են այս գործընթացից, իսկ Ռուսաստանի դեպքում Լավրովի շուրթերով տառացիորեն մի քանի օր առաջ հայտարարվում էր, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է հետապնդել Էրդողանը՝ «Բացահայտելով» Փաշինյանի առաջարկությունը։ Թուրքիայի նախագահն այդքան էլ պարզունակ չէ՝ չհասկանալու համար, որ բացահայտելով այս կոնֆիդենցիալ տեղեկությունը, առաջին հերթին անհարմար դրության մեջ է դնում նաև Վրաստանի վարչապետին՝ նրա նկատմամբ Հայաստանում ձևավորելով անվստահելի գործընկերոջ իմիջ, քանի որ եթե առաջարկությունը փոխանցվել է Վրաստանի միջոցով, բնականաբար, ենթադրվել է, որ վերջինիս ղեկավարության կողմից կարվեր հնարավորը՝ առաջարկի կոնֆիդենցիալությունը պահպանելու համար։

Վարկածներից մեկը կարող է լինել այն, որ էրդողանը, մինչև վերջ չվստահելով ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Հայաստանին, և Վրաստանի միջոցով էլ ստանալով այդ առաջարկը, հասկացրել է, որ տարածաշրջանում որևէ սեպարատ կամ ինքնուրույն քայլ թուլ չի տրվելու, որին մասնակից չի լինելու Ռուսաստանը, այսնինքն, ցանկացած գործընթաց պետք է ուղեկցվի Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ ու համաձայնությամբ, և ինքը հավատարիմ է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություներին և դրանք չի խախտելու՝ կարծելով, որ նշված գործընթացը Վրաստանի ու Հայաստանի վարչապետերի «փոքրիկ չարաճճիությունն է»՝ առանց Ռուսաստանի իմացության։

Մյուս վարկածը կարող է լինել այն, որ վստահաբար տեղյակ լինելով, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները քաջատեղյակ են այս գործընթացին, հասկացնում է, որ Թուրքիայից է կախված լինելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, որ նաև իրենք են մեր տարածաշրջանում օրակարգ թելադրողները։ Մի բան ակնհայտ է, որ տարածաշրջանում սկսվել են քաղաքական առումով տեկտոնական գործընթացներ, որոնք ամբողջությամբ փոխելու են տարածաշրջանի դիմագիծն ու զարգացման դինամիկան։

Հ․Գ․ Հայ-թուրքական հարաբերությունների կամ դրանց բացակայության մասին մեկ այլ առիթով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ