News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ալիեւն ասել է՝ Հայաստանը չի կարող անկախ պետություն լինել. յ տղա, եթե դու իրեն չես հակադարձել, դու ի՞նչ իրավունք ունես անկախության տոն նշել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ինձ համար Նիկոլին հավասար զզվելի են դարձել այն պաշտոնյաները, որոնք առանց գետինը մտնելու, երբ Նիկոլը մտնում է ներս, ոտքի են կանգնում կառավարությունում: Ո՞ւմ առաջ եք ոտքի կանգնում, արա: Տո նրան սկի պպզած չի կարելի դիմավորել: Շատ-շատ, պառկած լինես, գիլաս ուտես, կուտը շպրտես իր ուղղությամբ:

Ես ԱԺ այդ նիտին ներկա էի, երբ Նիկոլը եկավ, հայտարարեց՝ ինչ լ լինի, մենք չպետք է համարենք, որ պարտված ենք: Մարդն էսքանից հետո նեղվում է, որ իրեն ասում ենք՝ կապիտուլյանտ, դե բերեք ասենք՝ ձյունանուշիկ, որ այդպես հլու հնազանդ ժպտադեմ կատարում ես Ալիեւի պահանջները»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ իշխանությունների կադրային քաղաքականությանը՝ նշելով. «Ով իրենց առջեւ կզում է, համարում են այժմեական, թույն, յուղը վրե, իսկ ով իրենց առաջ չի կզում, ասում են՝ սա նախկին է: Մի հատ իրենց շարքերը նայեք, տեսեք քանի քաղաքական բրածո կա»:

Տպել
Ամենաշատ