News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Բանակի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման համար նորարարական մոտեցումներ են անհրաժեշտ: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը. Հեռանկարային նախագծեր»  կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ սերտ տնտեսական հարաբերություններ են ձեւավորվել: «Մենք դրա համար ունենք ամուր տնտեսական հիմք: Հայաստանում ռուսական բիզնեսի առաջատարներն են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Ռոսնեֆտ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, «Գեոպրոմայնինգ»-ն, «Տաշիր գրուպ»-ը եւ «Յանդեքս»-ը: Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտը նույնպես հատուկ ուշադրության է արժանի: Տնտեսական համագործակցությունը հիմք է ստեղծում մեր հարաբերությունների ամբողջ շրջանակի, ռազմավարական դաշինքի համար», - ասել է Կոպիրկինը:

Այդուհանդերձ, ըստ դիվանագետի, կարեւոր է կանգ չառնել եւ շարունակել խորացնել առկա համագործակցությունը՝ այն ընդլայնելով խոստումնալից ուղղություններով:

Դեսպանը նշեց, որ նոր ստեղծագործական եւ նորարարական մոտեցումներ պահանջում է հենց կյանքը, տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների զարգացման տրամաբանությունը:

«Այս տրամաբանությունն այնպիսին է, որ դինամիզմ եւ նորարարական մոտեցում է անհրաժեշտ՝ համագործակցության ձեռք բերված մակարդակը պահպանելու եւ առավել եւս՝ դրա մակարդակը բարձրացնելու համար: Միայն դա կապահովի մրցունակություն, կամրապնդի ռուսական բիզնեսի դիրքերը Հայաստանում եւ հակառակը: Սա կարեւոր է նաեւ՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հեռանկարը, որի ուղղությամբ ակտիվ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունը: Շատ կարեւոր է, որ երկու կողմերից էլ լինի քաղաքական կամք: Դրա մասին է վկայում նաեւ այսօրվա միջոցառման մասնակիցների կազմը»,- ասել է Կոպիրկինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ռուս մոդերատորը խայթել է հայ նախարարին
Դրանից Քերոբյանն անակնկալի է եկել եւ արձագանքել է, թե «շատ տարօրինակ հարց է տալիս» Պրիմակովը...
Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եղբայրական Հայաստանի կողքին, և ոչ թե խոսքով, այլ գործով. ՌԴ դեսպանատուն
Մենք ցավում ենք ձեզ հետ միասին կորստի համար և հայտնում մեր անկեղծ ցավակցությունը...
Կարևոր նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերություններին. Պուտինը՝ Փաշինյանին
ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին...
Պուտինը շնորհավորել է Խաչատուրյանին եւ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առիթով
Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Երեւանի հետ դաշնակցային հարաբերություններին...
Արա Աբրահամյանը նամակ է հղել Էռնստին՝ Առաջին ալիքի եթերում հնչած անընդունելի հայտարարությունների առնչությամբ
Նամակում Աբրահամյանը «ծայրահեղ մտահոգություն է հայտնել տարբեր հաղորդումներում գնալով ավելի ու ավելի տեսանելի հակահայկական միտման հետ կապված»․․․
Վտանգավոր լռություն. ի՞նչ է վտանգում Մոսկվան Բաքվի եւ Երեւանի միջեւ նոր սրացման պատճառով. Forbes
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը նորից սրվել է...
Ամենաշատ