News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը մտադիր է բարձրակարգ ենթակառուցվածքներով երեք արդյունաբերական պարկ ստեղծել` արտասահմանից արտադրական ընկերություններ ներգրավելու համար: Նրանց թվում են Իրանն ու Ռուսաստանը: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով, մի շարք ռուսական ընկերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դժվարություններ ունեն օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության առումով, հետաքրքրությամբ են դիտարկում Հայաստանը: «Նրանք նրան ընկալում են որպես բարեկամական հարթակ՝ առանց որեւէ սահմանափակումների բիզնես վարելու համար: Այս առումով Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունները կիսել եւ ԱՄՆ-ի, եւ Եվրոպայի հետ»,- ասաց նախարարը:

Նա նաեւ նշեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերություններից մեկի հետ: Այսպես, Հայաստանից ԱՄՆ արեւային վահանակներ արտահանելիս նախատեսվում է ռուսական բաղադրիչներ օգտագործել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ