News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Նուրսուլթան Նազարբաևը մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ երկար տարիների ավանդական ղազախա-հայկական համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա, հետագայում ավելի կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Այս նշանակալից օրը, հարգելի Արմեն Վարդանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ բարձր պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ