News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն, որ օրենսդրական մարմինները չեն ցանկանում բարձրացնել պետական պարտքի շեմը, կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հայտնվի տնտեսական աղետի եզրին: Երկրի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսին կոչ է արել պարտքի վերաբերյալ որոշում կայացնել մինչեւ հոկտեմբեր՝ պետվճարների գծով պարտավորությունների չկատարումից խուսափելու համար, գրում է Bloomberg-ը:

Պոտենցիալ դեֆոլտը «կարագացնի պատմական ֆինանսական ճգնաժամը եւ կուժեղացնի կորոնավիրուսային համավարակի հասցրած վնասը»,- ասել է Յելենը: Տնտեսությունը կգնա ռեցեսիայի, իսկ Միացյալ Նահանգներն շատ ավելի թույլ երկիր կդառնան: «Ոչ հետաձգումը, ոչ դեֆոլտն ընդունելի չեն: Օրենսդիրները պետք է արագ գործեն»,- հավելել է ֆինանսների նախարարը:

Սեպտեմբերի նախավերջին շաբաթվա ընթացքում Կոնգրեսի ստորին պալատը կքվեարկի 28 տրիլիոն դոլար պետական ​​պարտքի սահմանաչափի բարձրացման օգտին: Այնուամենայնիվ, դեմոկրատական ​​եւ հանրապետական ​​կուսակցությունների առճակատումը վստահություն չի ներշնչում միաձայն որոշման նկատմամբ եւ ԱՄՆ տնտեսությանը դնում է մեծ ճգնաժամի վտանգի առջեւ:

Պետական ​​պարտքի չափի սահմանափակումները կրկին ուժի մեջ մտան Միացյալ Նահանգներում օգոստոսի սկզբին` դրանք վերացնելուց երկու տարի անց: 2019-ին պետական ​​պարտքի սահմանը 22 տրիլիոն դոլար էր, բայց նույն տարվա օգոստոսին սահմանը չեղարկվեց: 2021 թվականի հունիսին պարտքը հասավ 28.5 տրիլիոն դոլարի, իսկ ֆինանսների նախարարությունը կոչ արեց ավելացնել դրա սահմանաչափը՝ տնտեսության համար աղետալի հետեւանքներից խուսափելու համար: Օրենսդրական կարգավորիչների անգործությունը կստիպի Ֆինանսների նախարարությանն արտառոց միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ կրճատել ներդրումները պետական ​​հատվածի թոշակառուների համար հիմնադրամներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ