News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այժմ Հայաստանն անցնում է իր պատմության ամենաողբերգական փուլերից մեկով: Իհարկե, զոհերի ցավն ու հիշատակը չբուժվող վերք է Հայաստանի ու Արցախի համար, բայց պետք է ապրել ու առաջ գնալ: Այս մասին սեպտեմբերի 20-ին Armenian Business Forum-2021-ի շրջանակներում անցկացվղող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը. Հեռանկարային նախագծեր» բանավեճի ընթացքում ասաց հայտնի ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

Ըստ ռուս հեռուստահաղորդավարի՝ չպետք է անընդհատ վերադառնալ բոլորի համար վերը նշված ցավոտ թեմային: «Ժամանակն է խոսել ապագայի մասին: Ի՞նչ կարելի է անել, որպեսզի հայ մեծ ժողովրդի կյանքը բարելավվի»,- ասել է Սոլովյովը:

Հետո նա մեջբերեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ առաջարկելով հայերին «սկսել զբաղվել նրանով, ինչ երկրի վրա է», այսինքն՝ տնտեսությամբ:

Ըստ հեռուստահաղորդավարի՝ սա շատ ճիշտ եւ ողջամիտ մոտեցում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ