News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին վերջինիս պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ հյուրատանը բնակվող անձանց սնունդ տրամադրելու, ինչպես նաև փաստացի բնակվող 15 անձի փոխարեն 17 անձի տվյալ ներկայացնելու մասին, որի միջոցով պետությունից խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 3.215.200 դրամ գումար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԱԾ-ից:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով:

Քրեական գործը փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար։

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել. 9 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր…
Արցախում կորոնավիրուսի 36 նոր դեպք է գրանցվել. 8 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում...
ՏԻՄ ընտրությունները վերահաստատել են ԱՀ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական ճանապարհին․ Արցախի ՄԻՊ
Ընտրությունները լուսաբանել են 27 լրագրողներ, իսկ դրանց ընթացքը վերահսկել են մի շարք դիտորդական կազմակերպությունների 17 ներկայացուցիչներ, որոնց...
ԱՀ ԱԺ-ն քննարկել է անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, անօթևանների բնակարանային ապահովման ծրագիրը
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները հարցադրումներ ուղղեցին զեկուցողին...
Արցախի նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ
«Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»...
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամները ԱՀ պետնախարարի հետ քննարկել են ոլորտային հարցեր
Խոսելով սոցիալական ոլորտի բարեփոխումներից՝պետնախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող սոցիալական ծրագրերը, խոսել ոլորտային այլ խնդիրների...
Ամենաշատ