News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօրվա ֆորումը շատ վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ում իր ելույթի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք:  Իսկապես, մենք շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում:  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  շատ կարեւոր էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները պետք է ցույց տային կամ դառնային երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, պետք է պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել:

Կարծում եմ, որ սա ամենակարևոր հարցն է, և ընտրությունների արդյունքներով  արձանագրվեց, ըստ էության, ՀՀ քաղաքացիների որոշումը՝ շարժվել հետևյալ ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ, և հատկապես այսպիսի մանդատ է ստացել Հայաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»,- ընդգծեց Փաշինյանը:

Իսկ հնարավո՞ր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը՝ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ բոլոր հոռետեսներին, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վրա հենվելով կարելի է նաև եզրակացնել, և ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ:

«Սակայն Հայաստանի կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած, հետևողական է լինելու, և Հայաստանի Հանրապետությունը առաջնորդելու է այս ճանապարհով: Պետք է արձանագրեմ, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն»,-հավելեց վարչապետը:

Նա ներկայացրեց այն գործիքները, որոնց միջոցով, ըստ իրեն, պետք է հաստատվի և բացվի խաղաղ զարգացման դարաշրջանը:

«Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության: Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն և մրցունակ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով, իրենք այդ օրակարգի առաջ մղման, սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման գործում չափազանց բարձր են գնահատում այն աջակցությունը, որ ստանում են ռազմավարական դաշնակից Ռուսաստանից. «Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ կա փոխըմբռնում, կա կառուցողական երկխոսություն եւ մենք հետեւողականերոն միասին առաջ ենք մղելու այդ օրակարգը»:

Փաշինյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կառավարությունը մեկնարկում է Հայաստանի ապագան կառուցելու առումով. «Մենք խնդիրների լուծման համար չափազանց կարեւոր ենք համարում կրթության ոլորտի բարեփոխումները, որոնց առանցքային նպատակներից մեկւ կրթության որակն ու հասանելիություն է: Առաջիկա 5 տարում պետք է կառուցվի կամ հիմնանորոգվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ:

Մեզ համար շատ կարեւորև է ենթակառուցվածքների զարգացումը: Մենք ստանձջնել; ենք առաջիկա 5 տարիներին սկսել կամ ավարտել 15 ջրամբարների կառուցումը: Մենք տարեկան պետք է նվազագույնը նորոգենք կամ հիմնանորոգենք 500 կմ ավտոճանապրհ: Ընդ որում, դրա մեջ չենք հաշվարկում «Հյուսիս Հարավը» եւ սուբվենցիոն ծրագրերը: Պատրաստվում ենք գործարկել Հյուսիս Հարավի Սիսիան-Ագարան հատվածի կառուցումը: Այս ամենը մի քանի միլիարդի հասնող ներդրումային պետական ծխրագիր է եւ այստեղ մենք ունենք մեր գործարարների, այդ թվում հայ գործարարների ասոցիացիայի կարիքը, որովհետեւ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրում չկան այնպիսի հզորություններ, այդ թվում շինարարական, որոնք կկարողանան իրականացնել կառավարության այս ամբիցիոզ ծրագիրը: Ես հույս ունեմ, որ պետական ծրագրերի մեկնարկը արձագանք կգտնի նաեւ հայ գործարարների ասոցիացիայի կողմից»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«2022-ի բյուջեն ենք քննարկում կապիտալ ծախսերի մասնաբաժինը կլինի աննախադեպ մեր երկրի պատմության համար: Բայց մենք ունենքավանդաբար մի խդնիր, կապիտալ ծախսերի թերակատարման խնդիր ունենք: ՀՀ-ում գործող շինարարական մասնավոր ընկերությունները չեն կարողանում լիարժեք իրականացնել այն ծրագրերը, որոնք առաջարկում է պետությունը»,-ամփոփեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ