News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Փարիզը Եվրամիության եւ Ավստրալիայի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ իր շահերը կպաշտպանի, հաղորդում է Associated Press-ը:

«Բանակցությունների անցկացումը գտնվում է Եվրահանձնաժողովի իրավասության ներքո, որը համապատասխան մանդատ ունի: Ֆրանսիան այս մանդատով իր շահերը կպաշտպանի, ինչպես մենք միշտ անում ենք»,- ասել են նախարարությունից: «Անհրաժեշտ է, որ կոլեկտիվ քննարկումը ավելի գլոբալ բնույթ կրի»,- կարծում են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Սպասվում է, որ Ավստրալիայի եւ ԵՄ-ի առեւտրային գերատեսչությունների միջեւ հերթական բանակցությունները հոկտեմբերի 12-ին կկայանան: Այն նվիրված կլինի ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում Ավստրալիայի օգտակար հանածոների, մետաղների եւ քիմիական նյութերի 12 տոկոս տուրքի վերացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ