News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չէր կարելի այդքան գումար տրամադրել նման միջոցառում կազմակերպելուն, երբ բազմաթիվ վիրավորներ պետպատվերով բուժում ստանալու  խնդիր ունեն, դա ապտակ է ինձ համար, բացի այդ՝ մեր սահմանները հիմա անպաշտպան են, եթե գումար ունեին, թող սահմանային անվտանգությունը կարգավորեին, ինչու՞ են նման ճոխություն իրենց թույլ տալիս, ու՞մ են զարմացնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց մայրերի համախմբություն» շարժման համակարգող Կարինե Այվազյանը, որը եկել էր կառավարության դիմաց՝ իր աջակցությունը հայտնելու սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառումների անցկացման դեմ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին, որոնք զավակներ ու հարազատներ են կորցրել Արցախյան 44-օրյա պատերազմում:

«Գեղամասարում կանայք ասում են՝ չեն կարողանում երեխաներին դպրոց ուղարկել, մարդկանց հանգստություն է պետք: Եթե սահմանամերձ գոտիներում մարդիկ թիրախավորվում են թշնամու կողմից, ինչու՞ այդ մարդկանց չեն զինում, թող զենքին տիրապետելու համար միջոցներ ձեռնարկվեն, ուսուցանեն, կարողանան իրենց պաշտպանել: Երեկ այդ երեխաներին Գորիս-Կապան ճանապարհից, փաստորեն, առեւանգել էին: Կուզեի՝ իշխանավորները ուշադրություն դարձնեին այս ամենին, մեր համբերության բաժակը լցվել է, երբ ընտրությունը լինում, ավարտվում է, կառավարությունն էլ տեղյակ չի ու թքած ունի՝ ինչպես են այդ մարդիկ ապրում, սա ժողովրդավարություն չի, դրա քողի տակ մարդկանց ստրկացում է»,- նշեց Այվազյանը:

Տպել
Ամենաշատ