News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 25
Տեսնել լրահոսը

ՀԱՀ մայրաքաղաքից ոչ հեռու՝ Սիմոնսթաունում մեղուների հարձակման հետեւանքով Կարմիր գրքի առնվազն 63 պինգվին է մահացել, հայտնում է Gizmodo-ն:

Սատկած թռչունները պատկանում էին աֆրիկյան Բոուլդերս պինգվինների գաղութին, որը բաղկացած է անհետացման եզրին գտնվող մոտ 2200 աֆրիկյան պինգվիններից:

«Ավելի քան 60 առողջ եւ, ամենայն հավանականությամբ, բազմացող աֆրիկյան պինգվինների կորուստն իսկական հարված է գաղութին եւ այն տեսակներին, որոնք արդեն դժբախտության մեջ են»,- հայտնել է SANCCOB կազմակերպությունը, որը զբաղվում է ծովային թռչունների վերականգնմամբ:

Ռենջերներն այժմ ստիպված կլինեն հետեւել այդ տարածքում գտնվող բներին, քանի որ «մահացած որոշ թռչուններ ձվեր եւ ձագեր են ունեցել, իսկ մի զուգընկերը չի կարող բավարար քանակի սնունդ ապահովել իրենց ձագերի համար»: Կազմակերպությունը հայտնել է, որ որոշներին նույնիսկ կարող է ստիպված լինեն իրենք մեծացնել:

Այգու աշխատակիցները շարունակում են վերահսկել իրավիճակը: Պինգվինները տեղի տեսարժան կենդանիներից են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ