News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Վաշինգտոնի եւ Փարիզի հարաբերություններում առկա պառակտումը քննարկելու հնարավորություն է խնդրել, հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ ամերիկյան կողմը «անհամբերությամբ է սպասում երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցին»: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

«Ճիշտ է, որ նախագահ Բայդենը նախագահ Մակրոնի հետ հետագա քայլերի, Ֆրանսիայի հետ ԱՄՆ-ի դաշինքին իր խորը նվիրվածության մասին խոսելու հնարավորություն է խնդրել, դաշինք, որը տասնամյակներ շարունակ նպաստել է աշխարհի անվտանգությանը, կայունությանը եւ բարգավաճմանը: Նախագահը ցանկանում է հաղորդել Ֆրանսիայի հետ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների տարածաշրջաններում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում սերտորեն աշխատելու իր ցանկության մասին»,- ասել է պաշտոնյան:

«Մենք հասկանում ենք Ֆրանսիայի դիրքորոշումը, չենք կիսում նրանց տեսակետները, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել, բայց հասկանում ենք նրանց դիրքորոշումը: Մենք առաջիկա օրերին կշարունակենք զբաղվել այս հարցով: Մենք անհամբերությամբ սպասում ենք նախագահ Բայդենի եւ նախագահ Մակրոնի հեռախոսազրույցին: Մենք կարծում ենք, որ սա անմիջականորեն խոսելու կարեւոր պահ եւ հնարավորություն կլինի առաջնորդների համար: Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ բարձր փոխադարձ հարգանք ունեն միմյանց նկատմամբ, սա կարեւոր փոխազդեցություն կլինի»,- շարունակել է նա:

ԱՄՆ-ը հուսով է, որ կկարողանա ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ անվտանգության ոլորտում նոր գործընկերության` AUKUS-ի հետ կապված իրավիճակի պայմաններում Ֆրանսիայի հետ հետագա հարաբերությունները կառուցելու արդյունավետ միջոց գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ