News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գանացի դերասանը, ով խաղացել է օձի կերպարանափոխվող չարագործի դերում, խոսել է այն անսպասելի խնդիրների մասին, որոնց հայտնի դերից հետո բախվել է իր հայրենակիցների շրջանում, հայտնում է GhanaWeb-ը:

Բոբ Սմիթ-կրտսերն ասել է, որ «Դիաբոլո» ֆիլմում իր դերից հետո գրեթե զրկվել է կանանց հետ լուրջ հարաբերություններից, քանի որ նրանք վախենում էին, որ ինքը օձ կդառնա եւ կհարձակվի իրենց վրա: «Շատ դժվար էր ռոմանտիկ հարաբերություններ կառուցել, եւ առավել եւս՝ հարսնացու գտնել: Աղջիկները կարծում էին, որ ես մի օր օձի կվերածվեմ»,- հարցազրույցում ասել է Սմիթ-կրտսերը։

«Դիաբոլո»-ում դերասանը խաղացել է մի տղամարդու, ով կարող է կերպարանափոխվել օձի: Ըստ սյուժեի՝ նա սողունի կերպարով հարձակվում է կանանց վրա:

Սմիթը հավելել է, որ կինը, ում հետ ինքն ի վերջո ամուսնացել է, մինչեւ հարսանիքն այդ ֆիլմը չէր տեսել: «Ավելի ուշ նա դիտել է կինոնկարը եւ հարցրել. «Ինչու՞ ես խաղացել այս դերը»»,- հիշում է տղամարդը: Նկարիչը կատակել է, որ իրենք այդ ժամանակ արդեն ամուսնացած են եղել, եւ արդեն ուշ էր, որ կինը փախչեր:

Սմիթը նաեւ ասել է, որ Մեծ Բրիտանիայում երեկույթի ժամանակ լույսերը հանկարծ մարել են, եւ հյուրերը սկսել են փախչել՝ վախենալով, որ դերասանը օձ կդառնա եւ կհարձակվի իրենց վրա:

Չնայած այս ամենին, դերասանը չի ափսոսում «Դիաբոլո»-ում խաղալու համար: Նա կարծում է, որ բազմաթիվ հանդիսատեսների այսպիսի արձագանքը եւ կինոնկարի համբավը վկայում են այն մասին, որ ինքը լավ է կատարել իր աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ