News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գենսբորո քաղաքից Իան անունով բրիտանացին իր տանը 70 կատու է բնակեցրել եւ կանոնավոր զբոսանքի է տանում կենդանիներին, հաղորդում է Metro-ն:

56-ամյա ամուրի եւ անզավակ տղամարդը 1992 թվականից փրկում է կատուներին: 29 տարի նա խնամել է ավելի քան հինգ հազար կենդանիների, որոնցից երկու հազարին սովորեցրել է օգնել էպիլեպսիայով տառապող մարդկանց: Ըստ Իանի, կատուները կարող են հասկանալ մոտալուտ նոպան, երբեմն նույնիսկ դրանից մի քանի ժամ առաջ:

Սակայն կատուների սիրահարի հարեւանների շրջանում դժգոհողներ կան՝ նրանք բողոքել են ոստիկանություն, որ կենդանիներին վատ պայմաններում են պահում: Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 3-ին, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ցուցարարներ են հավաքվել Իանի տան մոտ: Նրանք պնդել են, որ այդքան կատուների համար բրիտանացու հողամասում եւ տանը բավարար տեղ չկա: Նրանք տղամարդուն մեղադրել են, քանի որ կատուներ վարժեցնելը եւ զբոսնքի տանելը անօրինական եւ անբարոյական է:

Ի պատասխան բողոքի՝ Իանն ասել է, որ անօրինական ոչինչ չի անում, իր բոլոր կատուները առողջ են, խնամված եւ ապրում են հարմարավետ պայմաններում: Տղամարդը նշել է, որ ժամանակին իր տանը միաժամանակ 140 կենդանի է ապրել: Ժամանակ առ ժամանակ բրիտանացին ճանապարհորդում է վարժեցված կատուների հետ եւ ներկայացումներ ցուցադրում: Նա տարեկան մոտ 5000 ֆունտ սթեռլինգ է ծախսում իր ընտանի կենդանիների սննդի, քաղցրեղենի, խաղալիքների եւ բուժման համար:

Ոստիկանությունը տեղական բնակիչների բողոքը փոխանցել է կենդանիների պաշտպանության միությանը, որի ներկայացուցիչները ստուգումներով պետք է գան Իանի տուն:

«Ես չեմ խմում, չեմ ծխում, չեմ վազում կանանց հետեւից: Ես պարզապես ժամանակ եմ անցկացնում կատուների հետ, եւ բոլոր դժվարություններն անհետանում են: Բացի այդ, կատուներով լի սենյակը շատ տաք է»,- ասել է Իանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ