News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայի հարավ-արեւմուտքում ափի մոտ երեխաների հետ խաղացող ընկերասեր դելֆինը մահացել է, նավակին բախվելով Իռլանդիայում, հայտնում է Daily Mail-ը:

Դելֆինին, որ ավելի շատ սիրում էր մարդկանց հետ «շփվել», քան մյուս դելֆինների, նկատել են Քորնուոլի ծովածոցներից մեկում: Կենդանին լողում էր մարզիկների հետ, խաղում երեխաների հետ: Սոցիալական ցանցերում տարածվել էր Նիկ անունով դելֆինի մասին տեսանյութը։ Միեւնույն ժամանակ, կենդանաբանները պնդում են, որ նման չափազանց բարեկամական վերաբերմունքը նորմայից շեղում է համարվում: Կենդանիները, որոնք նախընտրում են մարդկանց հասարակությունը, այլ ոչ թե այլ դելֆինների, կոչվում են «սոցիալական միայնակներ»:

Սեպտեմբերին դելֆինին Իռլանդիայում մահացած էին գտել: Վնասվածքների բնույթից գիտնականները հասկացել են, որ դելֆինին նավակն է հարվածել, կենդանին մահացել է մարդկանց հանդեպ իր սիրո պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ