News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Բրունելի համալսարանի գիտնականները փորձ են կատարել, որի արդյունքում պարզել են, թե երաժշտության տարբեր տեսակները ինչ ազդեցություն են ունենում վարորդի հոգեբանության վրա, հայտնում է Transportation Research ամսագիրը:

Փորձի մասնակիցներ 34 չափահաս վարորդներ են եղել, որոնց խնդրել են նստել վարորդական սիմուլյատորի ղեկին: Ծրագրվորվել է քաղաքային ճանապարհների իմիտացիա եւ կոնկրետ երթուղի: Աստիճանաբար մասնագետները միացրել են տարբեր ձայներ` քաղաքի երթեւեկության աղմուկ, խոսակցական լեզու, հանգիստ կամ բարձր երաժշտություն՝ տեքստով եւ առանց տեքստի:

Մոդելավորումը տեւել է մոտ 8 րոպե, որի ընթացքում վարորդները բախվել են 5 տարբեր խոչընդոտների: Օրինակ, բեռնատարի, որին պետք է վազանցել կամ կարմիր լուսացույցի:

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ձայնի տեսակները գրեթե չեն ազդում վարորդի ռեակցիայի եւ հոգեբանության վրա: Բայց գիտնականները նկատել են, որ 75 դեցիբել ձայնի դեպքում զգացմունքային գրգռվածությունն աճում է գրեթե 37 տոկոսով, ինչը կարող է խանգարել անփորձ վարորդին:

Ուստի հոգեբանները խորհուրդ են տալիս առանց ձայնի ավելորդ էֆեկտների հանգիստ երաժշտություն լսել՝ հոգեկան վիճակը օպտիմալացնելու համար, ինչը չափազանց կարեւոր է սթրեսային քաղաքային միջավայրում վարելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ