News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս պաշտոնից ազատվել էր ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, եւ տպավորությունն այնպիսին էր, որ Պաշտպանության նախարարությունում որոշել են ազատվել քրեական գործերի կիզակետում հայտնված գեներալներից, սակայն պատկերը այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Պողոս Պողոսյանի թեկնածությունը ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբում նոր պաշտոնի համար է քննարկվում, մասնավորապես՝ նրան տեսնում են շտաբի պետի խորհրդականի կարգավիճակում:

Նշենք, որ Պողոս Պողոսյանն այն գեներալն էր եղել, որ չէր ստորագրել գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարության տակ, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի հրաժարականը: Նրա չստորագրելը կապեցին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ: Ըստ ԱԱԾ-ի` «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից հասած լուրերի՝ Պողոս Պողոսյանը ընդգրկված է եղել զենքի մատակարարման հանձնաժողովում եւ, ոչ ավել, ոչ պակաս, լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ՝ չէր կարող տեղյակ չլինել մատակարարված սխալ ապրանքներից, ուստի չի բացառվում, որ նա վախեցել էր դեմ գնալ իշխանություններին՝ հաշվի առնելով Պատրոն Դավոյի գործը, որտեղ ինքն էլ, այսպես, թե այնպես, ընդգրկված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Թեժ օրեր են սպասվում. իշխանությունը պատրաստվում է
Իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ պետք է շատ արագ ուշքի գալ ու պատրաստվել հաջորդ համայնքապետերի...
«Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն
ՏԻՄ ընտրություններում նա Սյունիքի համակարգողի դերն էր ստանձնել և ներկա էր գտնվում ՔՊ թեկնածուների ու համայնքների...
«Ժողովուրդ». 7 տարի առաջվա դեպքն ու Աղվան Հովսեփյանը. նոր զարգացումներ կլինեն
Բանն այն է, որ 7 տարի առաջ գործարար Յուրա Ղարիբյանի տունը օրը ցերեկով իբր գողության նպատակով մտել է հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան…
«Իրավունք». Նոր զարգացումներ՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Նախկին օդիոզ կերպարներն ակտիվանում են
Զորօրինակ, Արարատի մարզում ընտրություններին ընդառաջ արդեն երկու նոր քաղաքական ուժ է ստեղծվել, որոնք համալրված են նախկին...
«Իրավունք» Նման հաղթանակի անգամ Բալասանյանը չէր սպասում. նա որոշել է իրեն մի լավ թանկացնել
Մասնավորապես, որդու կուրացիայի տակ թողնելով «Բալասանյան» դաշինքը...
«Իրավունք».Նիկոլ Փաշինյանը Առուշանյանի հետ հաշտվելու եզրե՞ր է փնտրում
Ըստ մեզ հասած լուրերի` Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը, թեեւ կատարվածից հետո «նաշադիրով» է ուշքի եկել...
Ամենաշատ