News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Թուրքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Վարուժան Գեղամյանը, արձագանքելով Էրդողանի այն հայտարարությանը, թե Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել:

Նա, մասնավորապես, նշել է. «Րոպեներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.

«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։

Այս կարճ ելույթը բացահայտում է մի քանի փաստեր.

- Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։

-Հայաստանի առջև Թուրքիայի կողմից դրված նախապայմաններից գլխավորը Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատել։

-Էրդողանի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։

Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին։

Ցավում եմ, բայց կատարվում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացում շարունակվում է արագ տեպմերով։ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից՝ անկախ Սյունիքից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փայլասարն ադրբեջանական վերահսկողության տակ է. Կապանի փոխքաղաքապետ
Մենք չենք իջել սարից, դիրքերի տեղաշարժ տեղի չի ունեցել, ընդամենը փակվել է ճանապարհ….
Նպատակահարմար չէ․պաշտպանության փոխնախարարը պարզաբանեց՝ ինչու են պատգամավորին մերժել առաջնագիծ այցելել
Այնուամենայնիվ, պատգամավորը նշեց, որ արդեն հաջորդ նախադասության մեջ ասվում է, որ ստացված արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ-ում․․․
Ռազմական համալսարանում անցկացվել է հիշատակի միջոցառում
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների...
Ոստիկանությունը տեղեկություններ չունի Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ՀՀ քաղաքացու տուգանման մասին
ՀՀ ոստիկանությունում, ըստ երեւույթին, մամուլ չեն կարդում...
Դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների հետ...
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում․ ՊՆ-ն՝ ՄԻՊ-ի հայտարարության մասին
ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել՝ կապված ՄԻՊ Արման Թաթոյանի արած հայտարարության հետ, ըստ որի Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ…
Ամենաշատ