News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աֆղանստանին այս պահի դրությամբ հաջողվել է խուսափել քաղաքացիական պատերազմից, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորը սպասում էին, որ իրավիճակն այլ կերպ կզարգանա: Արյունահեղություն չի եղել, քաղաքացիական պատերազմն այս պահին կանխվել է, չի եղել մարդկանց զանգվածային արտահոսք երկրից»,- ասել է նախարարը:

Քուրեշին հորդորել է չգերագնահատել աֆղանական հասարակության մեջ առկա հակասությունները:

«Ցանկացած հասարակության մեջ, ցանկացած ժողովրդավարության մեջ կան տարբեր տեսակետներ, կան հակասություններ: Բայց դուք նստում եք սեղանի շուրջ, բանակցում եք եւ գտնում եք ձեր ճանապարհը դեպի առաջ: Մարդիկ տարբեր հայացքներ ունեն: Դա շատ բաց հասարակություն է, հավասարազոր հասարակություն է, և բանավիճում է: Բայց ղեկավարների կողմից վերահսկողությունն այնպիսին է, որ երբ բանավեճի արդյունքների հիման վրա որոշում կայացվի, այն կհարգեն»,- հավելեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ