Ես մեր երիտասարդներին երկար կյանք, ուժ ու եռանդ եմ ցանկանում, որ մեր հայրենիքը պաշտպանեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանոթենում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան առաջին պատերազում զոհված Զաքար Ավանեսյանի մայրը։
«Մենք հայրենասեր մարդիկ ենք, իմ հանգուցյալ ամուսինը քաղաքապետի տեղակալ է եղել, վարչապետի տեղակալ է եղել։ Ամպագոռգոռ բաներ ասել պետք չէ, մենք բոլորս պետք է ծառայենք մեր հայրենիքին»,- նշեց նա։
Հարցին, թե տեսել Նիկոլ Փաշինյանին, զոհվածի մայրը պատասխանեց, որ երբևէ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Զոհվածի մայրն ասաց, որ ինքը չի մասնակցի անկախ երեսուներորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։
«Ոտքս ցավում է, հազիվ եկել եմ այստեղ։ Ես կողմ չեմ, որովհետև մեր մայրերը սգի մեջ են։ Մեր ջահելների տարին չի լրացել»,- ասաց նա։