News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք այստեղ ենք եկել մեր անկախության համար իրենց կյանքը տված անձանց հիշատակը հարգելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը։

«Ես ուզում եմ զուսպ շնորհավորել մեր անկախության 30 ամյակը, և այսքանով սահմանափակվենք»,- նշեց նա։

Վարդանյանը չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչու իրենց աշխատանքը պանթեոնում սահմանափակվեց․«Լրագրողները խանգարո՞ւմ էին ձեզ հարգել զոհվածների հիշատակը: Լրագորղների աշխատանքի սահմանափակումը Սահմանադրության խախտում չէ՞: Դուք մամուլի ազատության դեմ եք գնում»,-ասացին լրագրողները, ինչին Վարդանյանն արձագանքեց. «Ես արդեն ամեն ինչ ասացի: Ես մամուլի ազատության դեմ գնալով ձեզ ինտերվյու եմ տալիս: Այսքանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ