News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես Վայաստանի եւ Վրաստանի վարչապետների անձնական խոսակցությանը ներկա չեմ եղել, սակայն ուզում եմ հիշեցնել փաստաթուղթը, որը կոչվում է ՀՀ կառավարության գործունեության ծրագիր, որը հաստատվեց ԱԺ-ի կողմից. այդ փաստաթղթում արտաքին քաղաքականությանհատվածում հստակ նշված է, որ Հայաստանն իր օրակարգ է մտցնում խաղաղության հարցը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահին հանդիպելու առաջարկ է արել:

«Խաղաղության հարցի քննարկման օպոնենտները մեր հրեւաններն են, որոնց հետ մենք այս պահին կամ չունենք հարաբերություն, կամ ունենք լարված, ոչ դրացիական կամ թշնամական հարաբերություններ: Քաղաքական օրակարգի սպասարկման եւ Հայաստանի անվտանգության միջավայրն ավելի կայուն եւ հասկանալի դարձնելու համար, բնականաբար, պետք է խնդիրը քննարկել այն սուբյեկտների հետ, ումից այդ վտանգը կա: Խաղաղության օրակարգի քնյնարկումը չենք անցկացնելու Եթովպիայի կամ Հարավային կորեայի հետ, պետք է  անցկացնենք մեր հարեւանների, նրանց ղեկավարների հետ: Այն պահին, երբ կսկսենք քննարկել մեր հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի հետ, այդ պահին բնականաբար, պետք է քննարկենք այն պաշտոնյաների հետ, որոնք ունեն դրա իրավասությունը: Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, կքննարկենք իր հետ, կփոխվի նախագահը, կքննարկենք այդ ղեկավարի հետ»,-ասաց նա:

Հարցին՝ Էրդողանը ՀՀ-ից սպասվելիք ի՞նչ դրական քայլերի մասին էր խոսում, Արսենյանն արձագանքեց՝ ՀՀ իշխանությունների կողմից դրական քայլերի սպասելիքը արվել է՝ Կառավարության ծրագրում ընդգրկվել է խաղաղության օրակարգը. «Դա մի կարևորագույն  հրապարակում է մեր մտադրությունների վերաբերյալ, ի լուր աշխարհի հնչեցում, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգով: Դրա փաստաթղթային մասից բխում են գործընթացներ, քայլեր, որոնք կանեն իրավասու մարմինները՝ ելնելով ՀՀ անվտանգության շահերից»,-ասաց նա:

Հարցին՝ իսկ որո՞նք են Թուրքիայի կողմից դրական ազդակները, որոնց մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Արսենյանն արձագանքեց՝ այդ ազդակների վերաբերյալ կարելի է հետևել թուրքական պետական իշխանության ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններին. «Հայտարարությունների տոնը, բովանդակությունը լրիվ այլ է, քան մեկ տարի առաջ: Եթե հիշեք 1 տարի առաջ Թուրքիայի իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, այդ թվում՝ օգոստոսի կեսերին Թուրքիայի ԳՇ պետի կողմից արված հայտարարությունը, ապա կհասկանանք, որ լրիվ փոխվել է այդ հայտարարությունների տոնը և բովանդակությունը: Այն ժամանակ այդ հայտարարություններին հետևեց 44-օրյա պատերազմը: Մենք այնքան էլ խորությամբ ու պետական գործիչներին հատուկ խորաթափանցությամբ չհասկացանք, թե ինչ էր նշանակում այդ հայտարարության ներքին բովանդակությունը, մենք ստացանք զգուշացում, հետո պատերազմ»,-ասաց Արսենյանը՝ հավելելով. «Ես թուրքական կառավարության, իշխանությունների ներկայացուցիչը չեմ, ես հայկական քաղաքական համակարգի ներկայացուցիչ եմ, որը պատասխանատվություն է կրում երկրի համար: Ես գտնում եմ, որ մեր գործիքակազմով, մեր երկրի շահերի սպասարկման տեսանկյունից պետք է իրականացնենք հնարավոր գործողություններն այն ծավալով, որ չի վնասում մեր երկրին, այն ծավալով, որով հնարավորություն չի ընձեռում ունենալ բացասական բանակցային դիրքեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ