News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի թիմի անդամներից մեկը՝ Ուիլյամ Բյորնսը, վերջերս Հնդկաստան կատարած այցի ժամանակ հայտնել էր «Հավանայի համախտանիշի» նման ախտանիշների մասին, հայտնում է CNN-ը:

Ճամփորդությունից վերադառնալուն պես աշխատակիցը բժշկական օգնություն էր ստացել ԱՄՆ-ում: Միջադեպը լրջորեն անհանգստացրել էր պաշտոնյաներին եւ Բյորնսին: ԿՀՎ-ի աշխատակիցներից ոմանք միջադեպը մեկնաբանել էին որպես նշան, որ «ոչ ոք պաշտպանված չէ Հավանայի համախտանիշի զոհ դառնալուց, այդ թվում՝ Հետախուզական ծառայության տնօրենի շրջապատը»:

Առաջին անգամ «Հավանայի սինդրոմի» մասին հայտնի էր դարձել 2016 թվականին՝ Կուբայում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:

Վաշինգտոնի նախկին վարչակազմը պնդում էր, որ ավելի քան 40 ամերիկացի դիվանագետներ վիրավորվել էին Հավանայում 2016 թվականի նոյեմբերից ի վեր՝ ամերիկյան մամուլում «ակուստիկ հարձակումներ» կոչվող արտաքին ազդեցության հետեւանքով: Միացյալ Նահանգների իշխանությունները Կուբային պատասխանատվության են ենթարկել այդ միջադեպերի համար: Հավանան բազմիցս հերքել է իր մասնակցությունն ամերիկացի դիվանագետների հետ կապված միջադեպերին: 2017-ի հոկտեմբերին կուբացի փորձագետները նաեւ պնդում էին, որ Միացյալ Նահանգները կարող էին խառնել ծղրիդների կամ ցիկադների ծլվլոցն «ակուստիկ գրոհների» հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ