News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եկեք Անկախությունը չխառնենք ուրիշ բանի հետ, սա մի արժեք է, որ բոլոր ազգերն են երազել. Երրորդ Հանրապետությունն արդեն 30 տարի կա եւ հավերժ պետք է գնա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Նա «Եռաբլուր» էր այցելել ԵԿՄ-ականների, իր զինակից ընկերների հետ:

«Մենք անկախ պետություն ենք եւ մեր անկախությունը պետք է կարողանանք պահպանել:

Հարցին, թե արդյոք մարտահրավերներ չի տեսնում այսօր, երբ թշնամին կանգնած է Գորիս-Կապան ճանապարհին, Միքայելյանը պատասխանեց. «Ես որպես ԵԿՄ նախագահ, իմ գործն եմ անում, հզորացնում եմ ԵԿՄ-ն, համալրում եմ կառույցը երիտասարդներով, որպեսզի եթե եթե ոտնձգություն լինի Հայաստանի սահմանի դեմ, մենք կանգնենք մեր բանակի կողքին: Առավելեւս մենք հիմա առավել ծանր վիճակում ենք: Եթե էսպես թողնենք ամեն կուսակցություն իր հետաքրքրությունների մեջ, որ ժողովրդին ուրիշ բան են քարոզում, մենք պետք է առավել եւս հիմա համախմբված լինենք»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղ զարգացման դարաշրջան են բերում, ԵԿՄ նախագահն ասաց. «Գնում է բանակցային գործընթաց: Այսօր մեր պետությունը, մեր զինված ուժերը այդ աստիճանի հզոր չենք, որ կարողանանք զենքի, ուժի միջոցով արդյունքի հասնել, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչի համաձայնենք եւ սուսուփուս ինչ ասեն ադրբեջանցիները՝ անենք: Դրա համար մեզ հզորանալ է պետք, մենք դա ենք անում երկրապահներով: Առավելեւս այն տղաները, որ այսօր գերեվարված են թշնամու կողմից, բոլորս էլ գիտակցում ենք, թե մեկ օր, մեկ ժամ ավել մնալն ինչ է նշանակում»:

Տպել
Ամենաշատ