News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես գունագեղ բառը չեմ հասկանում, բայց մենք մեր անկախության օրը պետք է նշենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Էս տղերքը անկախության համար են զոհվել: Եթե մենք էսօր մեր անկախության օրը չնշենք, այսինքն մենք հանձնվե՞լ ենք, մենք որպես անկախ պետություն չկա՞նք: մեր անկախությունը պետք է նշվի ի փառս մեր զոհված տղերքի, ի փառս Արցախի:

Դիտարկմանը, որ այսօր ՀՀ տարածքում ադրբեջանական դրոշ է ծածանվում, ԵԿՄ նախագահը նկատեց, որ արցախյան պատերազմի ժամանակ էլ եղել են ադրբեջանցիներ այդ տարածքներում, բայց իրենք մաքրել են այդ տարածքները հենց Վազգգեն Սարգսյանի գլխավորությամբ. «Ցավալի բան ես ասում: Մենք այսօր ազգովի դժվար կացության մեջ ենք, այս վիճակից պետք է դուրս գանք, համախմբվենք, հետագայում ավելի մեծ խնդիրներ չունենանք: Վազգեն Սարգսյանի ազատագրած տարածքների մասով մենք երբեք մեր հույսը չենք կորցրել: մենք նորից կվերադառնանք այնտեղ, որտեղ էս տղերքը նահատակվեցին, դա մեզ համար սրբավայր է»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը, նա արձագանքեց. «Այսօր կա՞ մի իշխանություն, որ գա, ասի՝ էս-էս քայլերը կանենք, կամ էս տարածքները հետ կվերցնենք, ու ես չկանգնեմ նրա կողքը»:

Երբ լրագրողներից մեկը տվեց Ռոբերտ Քոչարյանի անումը, ԵԿՄ նախագահը վրդովվեց. «Քոչարյանը էդքան հնարավորության տեր է եղել, ու բերել երկիրը կամաց-կամաց էս վիճակին են հասցրել: Չեմ ուզում քննադատել որեւէ մեկին, էսօր էդ օրը չի: Եթե հույս եք դրել Քոչարյանի վրա, խնդրեմ, գնացեք: Բա ո՞ւր էր Քոչարյանը այն ժամանակ, չէին պատկերացնո՞ւմ՝ ինչ է կատարվում էս երկրում: Էդ ալան-թալանն ինչի՞ հետ էր կապված: Եթե թշնամին 10 տարի է միլիրդներով նոր սպառազինությամբ զինվում է, մենք ի՞նչ էինք անում, երկիրն էինք թալանո՞ւմ իրենց օրոք: Է՞դ էր մեր հակակշիռը ադրբեջանցուն»:

Տպել
Ամենաշատ