News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը երկու նոր նախարարի է նշանակել ժամանակավոր կառավարությունում, հաղորդում է Ariana News հեռուստաալիքը։

«Փանջշերից գործարար Նուրիդին Ազիզին նշանակվել է առեւտրի նախարար։ Նրա տեղակալ է դարձել Բաղլան նահանգից գործարար Մոհամադ Բաշիրը։ Բժիշկ Ղալանդար Իբադը նշանակվել է առողջապահության նախարար»,-ասել է ծայրահեղականների ներկայացուցիչ, մշակույթի եւ տեղեկատվության նախարարի տեղակալ Զաբիհուլա Մուջահիդը։

Գրոհայինները հայտնի քաղաքագետ Մոհամադ Մութմայինին նշանակել է Աֆղանստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար։

Բացի այդ, ամերիկյան բանտում պատիժ կրած դաշտային հրամանատար Աբդուլ Քայում Զաքիրը դարձել է ՊՆ ղեկավարի տեղակալ։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ