News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հուսով եմ՝ մենք ի վերջո, կգանք այնպիսի մի իրավիճակի, որ միասնական  ջանքերով այս իրավիճակից դուրս կգանք. Խոսել լիակատար անկախության մասին այսօր դժվար է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, երկրի ինքնիշխանությունն առաջին հերթին արտահայտվում է ունեցած տարածքով, բնակչությամբ, տնտեսությամբ, նրանով, որ այդ տարածքի, սահմանային անվտանգության ու արածքային ամբողջականության տերն ես։

«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, շատ տեղերում սադրանքներ են կազմակերպում, իրենց լկտի են պահում, մեր տարածքից դուրս չեն գալիս, լիակատար ինքնիշխանության մասին խոսելը շատ դժվար է»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով, ցանկացած նման ծանր հարված պետք է օգտագործել ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար. «Կարծում եմ, կարող ենք դուրս գալ այս իրավիճակից, դրա համար չափից ավելի կազմակերպված պետք է լինենք։ Այս իշխանությունների հետ, որ օր-օրի մեր երկիրը տանում են անկման, կրած պարտությունից հետո մեր հակառակորդը ամեն օր մխրճվում է մեր տարածք, կազմակերպում է  սադրանքեր, Սյունիքում այդ սադրանքները խոսում են այն մասին, որ այս իշխանություններն ադեկվատ որոշում չեն կարող ընդունել, նրանք կարող են ինչ-որ բան կազմակերպել փողոցներում, քաղաքաներում։ Լիակատար ինքնիշխանության համար առաջին հերթին սահմանները պետք է ամրապնդված լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ