News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ցավոք, վերջին երեք տարում իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նսեմացրել է մեր ձեռքբերումներն ու հաղթանակները, այլեւ մեր անցյալը։ Այս մասին «Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 21-ին ասաց  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Դա, պատգամավորի կարծիքով, տեղի է ունեցել ներկա իշխանությունների անմիտ քաղաքականության հետեւանքով։ «Նրանք սեւացրին մեր անցյալը՝ զոհասեղանին մոտեցնելով մեր անկախության ապագան։ Մեր կորուստներն անտանելի են, երկիրը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Մենք կասկածի տակ ենք դնում պետականությունն ու նրա ապագան։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապահովել է մեզ համար անորոշ ներկա եւ մշուշոտ ապագա, որը նույնպես սպառնալիքի տակ է»,- ասաց Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ