News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

168.am-ի  տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն է ժամանել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թիկնապահների ուղեկցությամբ:

Արայիկ Հարությունյանի այցից առաջ տարածքում նկատվել է վերջինիս նախկին խոսնակ, ներկայումս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը՝ 2 հոգու ուղեկցությամբ:

Մեզ հետ զրույցում Վահրամ Պողոսյանն ասաց, որ այցի առնչությամբ կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ