News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ջերմ շնորհավորանքներ են ուղղել Հայաստանին և հայ ժողովրդին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ: Առանձին ուղերձներում շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղվել ՀՀ պետական իշխանությանը և հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորանքները ներկայացրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։

ԻԻՀ Նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին իր շնորհավորանքում գրել է.

«ՀՀ նախագահ Ն.Գ. Արմեն Սարգսյան,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն երկու ժողովուրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով և երկու երկրների ժողովրդների բարօրությունը և ազգային շահերը ապահովելու հետ մեկտեղ պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն:

Հարգանքով՝ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի»։

ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Նիկոլ Փաշինյանին

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղով և զարգացել քանակական և որակական առումներով:

Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժը առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում:

Ես, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ, ու երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առոջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն:

Հարգանքով՝ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի»։

Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան

«ՀՀ Արտաքին գործերի նախարար

Ն.Գ. Արարարտ Միրզոյան,

Իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուրախալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովրդների պատմական կապերի վրա և ձևավորվել են բարիդրացիական և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա, վերջին տարիների ընթացքում մակարդակի և բովանդակային առումով ընդլայնվել են:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ արագ զարգացող տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը, անհրաժեշտ են դարձրել առավել ընլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:

Հուսով եմ, երկու նախարարությունների փոխադարձ ջանքերի շնորհիվ և օգտագործելով երկու երկրների բազմազան կարողությունները՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման և խորացման, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ականատեսը լինել:

Առիթը պատեհ համարելով, Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն:

Հարգանքով՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիան»։

Նշվում է, որ ԻԻՀ այլ պաշտոնյաներ նույնպես ուղերձներ են հղել իրենց հայ գործընկերներին` շնորհավորելով նրանց և հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով:

Այդ հղումները ներառում են՝

Իրանի Մեջլիսի Նախագահ Բաղեր Ղալիբաֆի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և հայ ժողովրդին,

Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին,

Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Հոջադոլլահ Աբդուլ Մալեքի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում և Հայաստանում կստեղծվի Արաքս գետի աղտոտվածությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով
Արաքս գետի հարցը կարևոր է երկու երկրների համար և մենք վճռական ենք այս խնդիրը հետապնդելու մինչև ցանկալի արդյունքին հասնելը...
Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան
ԻԻՀ գլխավոր դատախազին ընդունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, նա հասցրել է…
Իրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. Նա ծանոթացել է իրանցի դատապարտյալների պայմաններին
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների...
Իրանի անցկացրած զորավարժությունները լուրջ աջակցություն էին Երեւանի համար. ՀՀ ՊՆ նախկին նախարար
Ինչ վերաբերում է Իրանի հետ ռազմական դաշինք կնքելու նպատակահարմարության հարցին, պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց...
Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին. կան կոնկրետ գաղափարներ, թե ինչի շուրջ պետք է համագործակցել
Սա իսկապես զարմանալի է, քանի որ տպավորությունն այնպիսին է, որ…
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի գլխավորած պատվիրակությանը
Անդրադարձ է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցերին…
Ամենաշատ