News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մի կողմից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության օրը,  բայց այն պայմաններում, որում գտնվում ենք հիմա եւ եւ դիմավորում այդ տոնը՝ «շնորհավորել» բառն, իսկապես, դժվարանում եմ օգտագործել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արամ Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ այն մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր պետության առաջ, երբեւէ նախկինում չեն եղել, չի եղել նաեւ Անկախության օրվա ներկայիս խորհուրդը:

«44-օրյա պատերազմը, մեկ տարվա այս արհավիրքը, որով անցել է հայ ժողովուրդը հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում՝ դժվար է խոսել տոնի մասին: Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ գերակայող տրամադրությունն հենց սա է»,-շեշտեց պատգամավորը:

Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ հայկական ավանդական մտածելակերպով, առնվազը մեկ տարի պետք է պահվեր տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որոնք նա որակեց միջազգային հանցագործություններ հայ ժողովրդի եւ ազգի զինվորների նկատմամբ:

«Օրվա խորհուրդն ու տարամաբնությունն է հուշում, որ պետք է լինել Եռաբլուրում»,-հայտարարեց Արամ Վարդեւանյանը:

Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ զոհվածների ծնողների անհամաձայնության պայմաններում էլ իշխանությունները չհրաժարվեցին գունագեղ տոնակատարությունից՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, իսկ ինքը կարծում է, որ այն բոլոր ծախսերը, որ կատարվեցին, կարող էին ուղղվել լրիվ այլ նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ