News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը (FDA) առաջիկա շաբաթների ընթացքում կարող է հավանություն տալ Pfizer-ի եւ BioNTech-ի օգտագործմանը մինչեւ 12 տարեկան երեխաներին պատվաստման համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով փորձագետներին:

«Կարելի է ենթադրել, որ մինչեւ Հելոուինը (հոկտեմբերի 31) պատվաստումները կսկսվեն, սակայն դա որոշակի ժամանակ կպահանջի»,- ասում է FDA-ի՝ պատվաստումների մասով խորհրդատու բժիշկ Ջեյմս Հիլդրեթը: Երեխաների շրջանում հոսպիտալացումների թիվը բարձր մակարդակի վրա է, հայտնում է հեռուստաալիքը:

Անցած շաբաթ յուրաքանչյուր օր հիվանդանոց էր ընդունվում միջինում 311 երեխա:

«Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք վերջ դնել այս համավարակին Միացյալ Նահանգներում, մենք պետք է պատվաստենք երկրի բնակչության 85-90 տոկոսին: Դա նշանակում է՝ բոլոր մեծահասակներին, բոլոր դեռահասներին եւ մեծ թվով երեխաների»,- նշել է Հյուսթոնի Բեյլորի բժշկական քոլեջի արեւադարձային բժշկության ազգային դպրոցի դեկան Փիտեր Հոթեսը: Նա հավելել է, որ այս տարիքային խմբի իմունիզացումը կօգնի պաշտպանել ոչ միայն իրենց, այլեւ ամբողջ բնակչությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի Delta շտամի AY.4.2 կոչվող ենթատեսակը կարող է ավելի վարակիչ լինել
Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության հարցերով գործակալությունը...
44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է. ԱՆ
«Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար»…
ԱՄՆ-ում ինքնաթիռներից նետել են պատվաստանյութի հարյուր հազարավոր դեղաչափեր
Պարբերականի տվյալներով ՝ պատվաստանյութի տոպրակները պարունակում են նաեւ փոշի ՝ ձկներից կամ մսից պատրաստված սննդային խառնուրդից, որը
Արցախի պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ
ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական…
Բելառուսում չեղարկել են պարտադիր դիմակ կրելու ռեժիմը
«Չեղարկվել է ֆիզիկական անձանց կողմից դիմակի պարտադիր կրումը օբյեկտներում, կազմակերպություններում, բացառությամբ՝ անձնական օգտագործման մեքենաներից, օդային, ջրային, երկաթուղային տրասնպորտի, ներառյալ՝ մետրոն»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվման 37 141 դեպք
Մեկ օրում մահացել է 1 064 մարդ...
Ամենաշատ