News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը


Հայաստանը և Թուրքիան ասիմետրիկ հարաբերությունների մեջ են, և այս պայմաններում ցանկացած նախաձեռնողական քայլը թշնամուն ուղղված ասիմետրիկ հարաբերություններն էլ ավելի է խորացնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Ժողովրդի անունից խոսող և ժողովրդից ոչինչ չթաքցնող իշխանությունները գաղտնի քայլ են նախաձեռնում թշնամական երկրի նախագահի հետ, որի մասին մենք իմանում ենք թշնամական երկրի ղեկավարից։ Արվում է փակ առաջարկ Հայաստանի իշխանության կողմից՝ հանդիպման և հրապարակային ձևով նախապայամններ են ներկայացվում։ Դա դիվանագիտական խոշորագույն ապտակ է և նվաստացում։ Հայաստանը և Թուրքիան ասիմետրիկ հարաբերությունների մեջ են, որտեղ Հայաստանը պարտված կողմ է հանդիսանում, և այս պայմաններում ցանկացած նախաձեռնողական քայլը թշնամուն ուղղված ասիմետրիկ հարաբերություններն էլ ավելի է խորացնում։ Հայաստանի իշխանությունները Հայաստանի համար պարտված խաղ են նախաձեռնել։ Եվ շատ խորհրդանշական է, որ 30 ամյակին ընդառաջ մենք Թուրքիայից ստանում ենք այդ ապտակը, որը կրկին Հայաստանի գլխին բերեց վարչապետ կոչվածը»,- նշեց նա։

Թևանյանի կարծիքով՝ «խաղաղության դարաշրջանի» մասին կարգախոսներով և փիլիսոփայությամբ խոսել չես կարող։ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նախապայմաններն ունեն։

«Նախապայմաններից առաջինն Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչումն է, հաջորդը՝ հայկական զորամիավորումների Արցախ չուղարկելը։ Նախապայմաններից երրորդը թուրքական աշխարհին Սյունիքի միջանցք տրամադրելն է, իսկ չորրորդը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պարտության և խայտառակության դեմքն է։ Այդ դեմքը մինչև չմաքրվի Հայաստանի վրայից Հայաստանը որևէ շանս չունի վերականգնվելու, իրական, արժանապատիվ խաղաղության հասնելու, զարգանալու։ Այս պարտության դեմքը պետք է հեռանա»,- հավելեց Անդրանիկ Թևանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ