News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար, սպասվում է սեպտեմբերի 29-ին: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակում:

«Սպասվում է, որ մեր նախագահը մեկօրյա այցով կմեկնի Ռուսաստան (Սոչի քաղաք) 2021 թվականի սեպտեմբերի 29-ին»,-ասվում է գրասենյակում:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախապատրաստվում է Էրդողանի այցը Պուտինի հետ բանակցությունների համար: Նրա խոսքով՝ «օրակարգը [բանակցություններում] ամենաընդարձակն է՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դրանք շատ բազմակողմանի հարաբերություններ են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»: Պեսկովը հավելել է, որ «կքննարկվեն նաեւ Սիրիան եւ տարածաշրջանային այլ հակամարտություններ», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարել է նաեւ, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների երկրորդ գնդի գնման մանրամասները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ