News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո Բեռլինից Համբուրգ տեղափոխվելու մտադրության մասին լուրերը: Նա համապատասխան հայտարարություն է արել երեքշաբթի օրը, երբ այցելել է Ռյուգեն կղզի՝ իր ընտրատարածքում հրաժեշտի շրջագայության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մերկելը (Կասներ օրիորդական անունը) ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին Համբուրգում ՝ լյութերական հովվի եւ ուսուցչի ընտանիքում: Նույն թվականին ընտանիքը տեղափոխվել է Կվիցով քաղաք: Հետագայում ընտանիքը բնակություն է հաստատել Բեռլինի մոտ գտնվող Տեմպլինում: 2000 թվականին Մերկելը դարձել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն (ՔԴՄ) կուսակցության նախագահ (կազմակերպության պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է այս պաշտոնը): 2002-2005 թվականներին ղեկավարել է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը: 2005 թվականի նոյեմբերի 22 -ին Բունդեսթագը Մերկելին ընտրել է կանցլեր։

Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 26-ին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ