News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք այսօր իմ խորին համոզմամբ, չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, նաեւ չունենք տրամադրություն տոնելու այս օրը. Անկախության իրական տերերն այսօր Եռաբլուրում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին տոնոյանը:

«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեին, որ իրենք են տերերը: Այսօր միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը, հետեւաբար, մենք ցանկություն հայտնեցինք մի քանի մայրերով, որ գնանք այսօր Եռաբլուր: Մենք ուզում ենք ուղղակի երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք մեր պայքարը եւ մի օր անպայման վերադարձնելու ենք Հայոց անկախությունը:

Այսօր ինքնախաբեությամբ տառապելը ծիծաղելի է, մեր անկախությունը ամեն տեղ գրավված է: Սահմաններին եւ ռուսական դրոշ կա, եւ ադրբեջանական դրոշ կա: Մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են:

Այսօր տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին իր հետ հանդիպի: Երբեւէ նման բան չէր եղել, ինչը շատ վիրավորական է: Մեր զավակներին առեւանգումը են մեր սահմաններից ու մենք ոչինչ չենք կարողանում անել:

Այո, կարելի էր նշել այս օրը. Պետք է ռազմական հաստատությունների ուսանողները քայլեին որպես ապագա բանակի այսօրվա կերտողներ: Պետք է նրանց հետեւից քայլեին աշակերտները՝ մեր հերոսների նկարներով, որպեսզի ցույց տային, որ այդ հերոսների հետեւից գալիս են նոր սերունդ, որը պետք է տեր կանգնի հայրենիքին: Նրանց հետեւից թող հրավիրեին մեզ՝ մայրերին, որ մենք մեր տղաների ձեռքից ընկած դրոշը մեր ձեռքին: Դրանից հետո էլ թող գային հայ մարդիկ, որոնք հասկանում են, որ հային երբեւէ ընկճել հնարավոր չէ»,-ասաց նա:

Նշենք, որ քիչ անց Ազատության հրապարակից ջահերով ու մոմերով երթ կսկսվի դեպի Եռաբլուր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ