News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

Նշենք, որ դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել:

Տպել
Ամենաշատ