News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ), եթե Իրանը նույն մոտեցումը ցուցաբերի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից՝ 76-րդ նստաշրջանում ընդհանուր քաղաքական քննարկման շրջանակներում, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխմանը: Մենք աշխատում ենք «5 գումարած 1» ձեւաչափով՝ Իրանին դիվանագիտորեն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձնելու համար», - ասել է նա: «Մենք պատրաստ ենք ամբողջությամբ վերադառնալ [համաձայնագրին], եթե Իրանը նույնը անի»:   

Ավստրիայում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ ապրիլից բանակցություններ են ընթանում՝ իրանական միջուկային համաձայնագիրը իր սկզբնական տեսքով վերականգնելու համար: Կողմերը քննարկում են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում նրա  ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների վերադարձը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ՝ առանց Իրանի մասնակցության: Ի սկզբանե պատվիրակությունները նախատեսել են աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա` հունիսի սկզբին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն երեքշաբթի հայտարարել է, որ Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում վերսկսվելու են միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցությունները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում
Նշվում է, որ «պլաստիկին բաժին է ընկնում ծովային աղբի 85 տոկոսը», եւ մինչեւ 2040 թվականը դրանով ծովային ավազանների աղտոտման ծավալը կավելանա գրեթե 3 անգամ․․․
Պուտինը համաձայն չէ Էրդողանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերաբերյալ հարցում
«Որովհետեւ, ըստ երեւույթին, նա կարծում է, որ Թուրքիան եւս կարող էր Անվտանգության խորհրդի մշտական անդամ լինել...
ՄԱԿ-ում մեկնաբանել են Էրդողանի ուղերձը` կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության մասին
«ՄԱԿ-ում մեկնաբանել են Էրդողանի ուղերձը կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության մասին...
ՄԱԿ-ը մարդկությանը մեղադրել է վնասակար վառելիքներից չափազանց մեծ կախվածության մեջ
15 խոշոր երկրներից շատերի իշխանությունները շարունակում են աջակցել մոլորակի համար վտանգավոր էներգիայի աղբյուրների նախագծերին...
Աֆրիկայի ավելի քան 100 միլիոն ծայրահեղ աղքատ մարդիկ վտանգված են կլիմայի փոփոխության արագացման պատճառով
«Ենթադրվում է, որ մինչեւ 2030 թ. մինչեւ 118 միլիոն ծայրահեղ աղքատ մարդիկ Աֆրիկայում ենթարկվելու են երաշտի, ջրհեղեղների եւ ծայրահեղ շոգի, եթե արձագանքի համարժեք միջոցներ չձեռնարկվեն», - ասել է Աֆրիկյան միության գյուղական տնտեսության եւ գյուղատնտեսության հարցերով հանձնակատար Խոսեֆա Լեոնել Կորեյա Սակոն…
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ում բոլոր կողմերին կոչ է արել աջակցել հրադադարին
Գուտերեշը նաեւ կոչ է արել վերսկսել խաղաղության եւ հաշտության 2019թ․ քաղաքական համաձայնագիրը․․․
Ամենաշատ