News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Երևանի Բուսաբանական այգում Կյանքի պուրակ կստեղծվի: Այս մասին Հանրապետության հրապարակում Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանն ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ, որ մենք տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, տեսնենք նրանց որպես կյանքի, ոչ թե մահվան խորհրդանիշ: Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնենք բոլոր պատերազմների նահատակների հիշատակը: Որոշել ենք Բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, որտեղ բոլոր պատերազմների նահատակների անվամբ ծառեր կտնկվեն, իսկ կուլմինացիան կլինի կենաց ծառը. այդտեղ ճեմելու են, զրուցելու են, ինչը կնշանակի, որ իրենց ապրելու, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են նրանք զոհվել: Հայաստանի, Արցախի ապրելը, ախղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա նրանց կերտած հաղթանակը: Այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով ՀՀ պատմության նոր դարաշրջանի մեկնարկը՝ խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը: Ապրի՛ր ու բարձրացի՛ր Հայաստա՛ն, ապրի՛ր ու բարձրացի՛ր, Արցա՛խ, հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես: Շնորհավորում եմ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ