News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մեքենայի կառավարման ավտոմատացված համակարգը հանգեցնում է վարորդների անուշադրության ավելացման: Նման եզրահանգման են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները:

Գիտնականները հետազոտության համար հիմք են ընդունել Tesla-ի ինքնակառավարման համակարգը, որը շուկայում առաջատար է համարվում: Գիտնականներն ուսումնասիրել են վարորդների հայացքի ուղղությունը եւ տեւողությունը, երբ ավտոպիլոտը միացված է եղել:

Պարզվել է, որ երբ այն միացված է եղել, վարորդները հաճախ չեն նայել ճանապարհին եւ չեն նայել ավելի երկար, քան երբ իրենք են կառավարել մեքենան: Դեպքերի 22 տոկոսի դեպքում նման անուշադրությունը տեւել է ավելի քան 2 վայրկյան, ինչը մեծ արագության դեպքում կարող է վթարի պատճառ դառնալ:

Tesla էլեկտրամոբիլների ավտոպիլոտը պատկանում է այսպես կոչված երկրորդ մակարդակին. այն ներառում է համակարգեր, որոնք օգնում են վարորդին կառավարել ղեկը, մեքենայի արագությունը եւ երթեւեկելի գոտով ուղեւորությունը: Իլոն Մասկի ընկերությունը զգուշացնում է, որ վարորդը մեքենան վարելիս ձեռքերը պետք է ղեկին պահի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Toyota-ն մտադիր է արեւային նորագույն վահանակներ օգտագործել իր ավտոմեքենաներում
Այս հարցում հիմնական խնդիրը կլինի էներգիայի արտադրության արդյունավետության բարձրացումը...
Toyota-ն Գինեսի նոր ռեկորդ է սահմանել
Ջրածնային Mirai-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ երկու օրում առանց վառելիքի լիցքավորման 1360 կիլոմետր ճանապարհ անցնելով...
Mazda-ն հայտարարել է երկու նոր քրոսովերների անվանումները
Նորույթները կլինեն հիբրիդային...
Ռուսաստանում տասնչորս անիվանի մեքենա են կառուցել
Ավելի հզոր շարժիչը շարժման մեջ է դնում ավտոմեքենան․․․
Rolls-Royce ընկերությունն անվանել է առաջին ամբողջովին էլեկտրական մոդելը
Սա բրիտանական ավտոարտադրողի պատմության մեջ ճանապարհային փորձարկումների ամենադժվար ու ընդարձակ ծրագիրն է...
Հայաստանում Ուկրաինայի հայերի կողմից բացվող էլեկտրալիցքակայանների թիվը մոտենում է 30-ի
Հայաստանում էլեկտրալիցքակայանների թիվը սրընթաց աճում է...
Ամենաշատ