News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ)՝ հետագա դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշման սպասման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.01 տոկոսով կամ 0.25 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.777,95 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.76 տոկոսով եւ կազմել 22.782 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ներդրողները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքներին, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի ավելի ուշ: Վերլուծաբանները կարծում են, որ կարգավորիչը կպահպանի բազային տոկոսադրույքը տարեկան 0-0.25 տոկոսի մակարդակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ